«Ռեալ Մադրիդի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Լա Լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո խաղի ընթացքում ֆուտբոլիստների միջև ծագած վեճերի մասին։
Խաղի վերջում Վինիսիուսը և 18-ամյա Լամին Յամալը վիճաբանել են։
«Ես ուզում եմ ասել «Ռեալ Մադրիդի» բոլոր երկրպագուներին, հատկապես նրանց, ովքեր «Սանտիագո Բեռնաբեուում» էին և այդքան կրքոտ աջակցում էին մեզ. սա «Էլ-Կլասիկո» է, որտեղ շատ բան է կատարվում խաղադաշտում և դրանից դուրս։
Մենք փորձում ենք պահպանել հավասարակշռությունը, բայց դա միշտ չէ, որ հնարավոր է։ Մենք չէինք ուզում վիրավորել որևէ մեկին. ո՛չ երիտասարդ ֆուտբոլիստներին, ո՛չ էլ երկրպագուներին։
Մենք գիտենք, որ երբ դուրս ենք գալիս խաղադաշտ, պետք է մեր դերը խաղանք, և այդպես էլ եղավ», – Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։