Միկել Արտետա. «Ես տղաներին ասացի, որ այս հաղթանակն ավելի եմ գնահատում, քան այս մրցաշրջանի մյուս հաղթանակները»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տնային 1-0 հաշվով հաղթանակը։

«Ես տղաներին ասացի, որ այս հաղթանակն ավելի եմ գնահատում, քան այս մրցաշրջանի մյուս հաղթանակները, քանի որ գիտեինք, թե որքան դժվար էր։

Գիտեի, որ խաղում ենք մի թիմի դեմ, որը, իմ կարծիքով, վերջին ժամանակների լավագույններից մեկն էր՝ կազմակերպվածության, դժվարության և հիասթափեցնող լինելու առումով։ Երբ կորցնում ես կենտրոնացումը, նրանք անպայման կպատժեն քեզ», – մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մարզիչը։

Նշենք որ «Արսենալը» 22 միավորով գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը: