«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է մրցաշարային աղյուսակը Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Ասթոն Վիլայից» կրած 0-1 հաշվով պարտությունից հետո։
«Մանչեսթեր Սիթին» ներկայումս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ առաջատար «Արսենալից» վեց միավորով հետ մնալով։
«Մենք փորձում ենք կրճատել տարբերությունը։ «Արսենալը» տարիներ շարունակ կայուն է եղել։ Հարցն այն է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր խաղը՝ նրանց մոտենալու համար։
Իմ փորձից ելնելով՝ մրցաշրջանը շատ երկար է։ Աղյուսակի վերևում շատ թիմեր կան։ «Բորնմութը» շատ լավ է խաղում, և մենք նույնպես փորձում ենք խաղալ մեր սեփական խաղը։
Մեր գործը տիտղոսի համար մրցավազքին հետևելը չէ։ Եթե նրանք հաղթեն բոլոր խաղերը, ապա՝ Պրեմիեր Լիգայի տիտղոսը, մենք կշնորհավորենք նրանց։ Ես զգում եմ, որ մեր թիմը լավ է խաղում, և դա լավ է», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։