Ջոբ Բելինգհեմը կարող է միանալ անգլիական գրանդին

«Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրեր է մշակում իր կազմը հզորացնելու համար։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Express-ին, «Կարմիր սատանաները» դիտարկում են կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի վարձակալության տարբերակը։ Անցյալ ամառ Բելինգհեմը «Սանդերլենդից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։

Այդ ժամանակվանից ի վեր կիսապաշտպանը մասնակցել է 12 հանդիպման՝ կատարելով երկու գոլային փոխանցում։