«Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Պեպ Գվարդիոլային հնարավոր փոխարինելու տարբերակները։

Իսպանացու ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, որից հետո մասնագետը կհեռանա Անգլիայից։

TEAMtalk-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» Վենսան Կոմպանիին դիտարկում է որպես Պեպ Գվարդիոլայի հնարավոր փոխարինող։ Բելգիացին վերջերս նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2029 թվականը, սակայն անգլիական գրանդը կփորձի վերադարձնել իր նախկին ավագին, եթե բաժանվի Պեպ Գվարդիոլայից։

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։