«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է Վինիսիուսի արձագանքը «Բարսելոնայի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակից հետո փոխարինման ենթարկվելուն։
Բրազիլացին զայրույթի նոպա ունեցավ, չսեղմեց մարզչի ձեռքը և մտավ թունել, չնայած շուտով վերադարձավ և նստեց պահեստայինների նստարանին։
«Ես չեմ ուզում կանգ առնել այս պահի վրա։ Սա այն բանն է, որը մենք կքննարկենք ներսում։ Վինիսիուսը մեծ ներդրում ունեցավ արդյունքի մեջ։ Հաղթանակը արժանի էր։ Մենք այլ հնարավորություններ ունեինք, այդ թվում՝ 11 մետրանոց։ Մենք կրկին զգացինք, որ մրցունակ թիմ ենք», – Ալոնսոն ասել է խաղից հետո տված հարցազրույցում։
\«Ռեալ Մադրիդը» գլխավորում է Լա Լիգան՝ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» հինգ միավորով առաջ։