Օրելիեն Չուամենին «Էլ-Կլասիկոյից» հետո անդրադարձել է Լամին Յամալի խոսքերին

«Ռեալ Մադրիդի» խաղացող Օրելիեն Չուամենին Էլ Կլասիկոյում հաղթելուց հետո պատասխանել է հարցին, թե արդյոք Լամին Յամալի խոսքերը մադրիդյան թիմի խաղացողներին մոտիվացրել են «Բարսելոնայի» դեմ խաղալու համար։

«Ինձ դա դուր է գալիս», – ասել է նա։ «Խաղի վերջում տեսնում էիր, թե ինչպես են խաղացողները խոսում միմյանց հետ։ Ես էլ էի դա տեսնում, երբ փոքր էի, և դա նորմալ է։ Նրա խոսքերը մեզ մոտիվացրե՞ցին։ Դրանք պարզապես խոսքեր էին։ Դրանցում չարություն չկար։ Դա մի փոքր մոտիվացնում է մեզ։ Եթե նա ուզում է խոսել, դա նորմալ է։ Բայց խաղը խաղադաշտում է լինում», – խաղից հետո ասել է Չուամենին։ Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին և ավարտվել է «Ռեալ Մադրիդի» 2-1 հաշվով հաղթանակով։