Ունայ Էմերին՝ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է իր թիմի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։

«Դա ֆանտաստիկ արդյունք էր։ Ակնառու խաղ։ Երկրպագուների էներգիան այսօր մեզ օգնեց։ Եվ մարտավարական առումով մենք լավն էինք։ Նրանք գերիշխում էին առաջին 10 րոպեների ընթացքում. մենք փորձում էինք նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը։ Ամեն ինչ, որ մենք պլանավորել էինք սկզբից, աշխատեց։ Բայց ես կրկին կառանձնացնեմ երկրպագուների աջակցությունը», – ասել է Էմերին մամուլի ասուլիսում։

Խաղը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին և ավարտվել է «Ասթոն Վիլլայի» 1-0 հաշվով հաղթանակով։