«Քրիսթալ Փելասի» նախկին կիսապաշտպան Էբերեչի Էզեն պատմել է, որ այս ամռանը սկզբում պատրաստ էր միանալ «Թոթենհեմին», սակայն հետո փոխել է իր որոշումը։
«Ես պատրաստ էի տեղափոխվել «Թոթենհեմ», բայց հենց որ «Արսենալը» կապ հաստատեց ինձ հետ, ես հասկացա՝ այնտեղ եմ գնում։
«Արսենալում» խաղալը ավելի շատ նման է ներկայացման կամ թատրոնի։ Այստեղ կա մեծ ճնշում, պայքար տիտղոսների համար, բայց դա հենց այն է, ինչի մասին ես միշտ երազել եմ», – ասել է Էզեն։