Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» սկսել է փնտրել հնարավոր փոխարինող Մոհամեդ Սալահին։ Football Insider-ի տեղեկություններով՝ ակումբի սկաուտները դիտարկում են երկու տարբերակ՝ «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնին և «Բորնմութի» ֆուտբոլիստ Անտուան Սեմենյոյին։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» ղեկավարությունը բարձր է գնահատում երկու խաղացողների ոճն ու հարձակողական հատկանիշները։ Գորդոնը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում, իսկ Սեմենյոն 9 հանդիպման ընթացքում դարձել է 6 գոլի և 3 ասիստի հեղինակ։
Մինչդեռ Սալահը այս մրցաշրջանում դեռևս հեռու է իր լավագույն ձևից՝ 13 խաղում ունենալով 4 գոլ և 1 գոլային փոխանցում։