Կևին դե Բրույնեի վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել

«Նապոլիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն վնասվածք ստացավ շաբաթ օրը «Ինտերի» դեմ Սերիա Ա-ի խաղում (3-1):

Բելգիացին 33-րդ րոպեին իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ իր թիմին առաջ մղելով, սակայն փոխարինվեց 37-րդ րոպեին՝ չկարողանալով ինքնուրույն դուրս գալ խաղադաշտից: Ըստ Football Italia-ի՝ «Նապոլին» անհամբեր սպասում է Դե Բրույնեի բժշկական զննման արդյունքներին:

Փոխարինվելուց հետո կիսապաշտպանը վերադարձավ պահեստայինների նստարան՝ օգտագործելով հենակները: Ֆուտբոլիստը նմանատիպ վնասվածք էր ստացել նաև 2023 թվականին՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղալիս, որի պատճառով նա բաց կթողնի չորս ամիս:

Քևին Դե Բրույնեն միացավ «Նապոլիին» անցյալ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով: