«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խուսափել է մեկնաբանել թիմի պաշտպան Հարի Մագուայերի ապագան՝ նշելով, որ դրա մասին խոսելու ժամանակը դեռ չի եկել։
Երբ լրագրողները հարցրել են, թե արդյոք նա կցանկանա, որ 32-ամյա ֆուտբոլիստը շարունակի հանդես գալ ակումբում, Ամորիմը պատասխանել է.
«Մենք լիովին գոհ ենք Հարրիից։ Սակայն այժմ նրա ապագայի մասին խոսելը ճիշտ չէ։ Դա կնշանակի, որ մենք չափազանց առաջ ենք նայում։ Նա մեր համար շատ կարևոր խաղացող է, բայց հիմա պետք է կենտրոնանանք առաջիկա հանդիպման վրա»։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։