«Պարզապես փողի վատնում»․ Ֆլորիան Վիրցին ծաղրել են

Շաբաթ երեկոյան կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում «Բրենտֆորդը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։

Հանդիպման ընթացքում «Լիվերպուլի» նորեկ Ֆլորիան Վիրտցը խաղաց 83 րոպե, որից հետո փոխարինվեց։ Նրա հեռանալիս «Բրենտֆորդի» երկրպագուները վանկարկում էին․ «Պարզապես փողի վատնում» («What a waste of money»)։

Գերմանացի հարձակվողը չկարողացավ աչքի ընկնել գոլով կամ արդյունավետ գործողությամբ։ Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ամռանը Վիրտցի տրանսֆերի համար վճարել էր 125 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։

Անցած այդ տրանսֆերից հետո Վիրտցը «կարմիրների» կազմում անցկացրած 13 խաղերում կարողացել է կատարել միայն երեք գոլային փոխանցում, ինչն արդեն դարձել է քննադատության պատճառ ինչպես երկրպագուների, այնպես էլ անգլիական մամուլի կողմից։