«Լիվերպուլի» սկաուտները բարձր են գնահատում «Բորնմութի» հարձակվող Անտուան Սեմենյոյի և «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնի որակները։
Football Insider-ի փոխանցմամբ՝ «Մերսիսայդցիները» մեծացրել են իրենց հետաքրքրությունը այս ֆուտբոլիստների նկատմամբ՝ ակումբում 33-ամյա Մոհամեդ Սալահի ապագայի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» գնահատում է երկու ֆուտբոլիստների տուգանային հրապարակ թափանցելու ունակությունը և մի քանի հարձակողական դիրքերում խաղալու ունակությունը։
Այս մրցաշրջանում Սեմենյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպման՝ խփելով վեց գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Գորդոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։