📸 Լամին Յամալը «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից առաջ սադրիչ լուսանկար է հրապարակել

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղից առաջ հրապարակել է սադրիչ լուսանկար։

Նախորդ «Էլ-Կլասիկոներից» մեկի լուսանկարում 18-ամյա իսպանացին կանգնած է եղել «Լոս Բլանկոսի» զայրացած երկրպագուների առջև։

Image

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19։15-ին։