«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը 2025/26 մրցաշրջանում հասել է 15 գոլի նշաձողին։
Հոլանդը այս մրցաշրջանում իր թիմի կազմում խփել է 15 գոլ 11 խաղում, այդ թվում՝ 11 գոլ Պրեմիեր Լիգայի ութ խաղում և չորս գոլ Չեմպիոնների Լիգայի երեք խաղում։
Opta-ի փոխանցմամբ՝ Հոլանդը հավասարվել է Ալան Շիրերի ռեկորդին՝ իր կարիերայում մեկից ավելի անգամ 15+ գոլ խփելով, նախքան Մեծ Բրիտանիան անցներ ձմեռային ժամանակի։
Հոլանդը 2022/23 մրցաշրջանում խփել է 22 գոլ, իսկ 2025/26 մրցաշրջանում՝ 15 գոլ՝ մինչև ժամանակի փոփոխությունը։ Շիրերը այս նվաճմանը հասել է 1992/93 և 1995/96 մրցաշրջաններում՝ երկուսում էլ խփելով 15 գոլ։