«Լիվերպուլի» պաշտոնյաները կհետևեն «Ռեալ Մադրիդի» երկու ֆուտբոլիստների «Բարսելոնայի» դեմ խաղի ժամանակ, հայտնում է Defensa Central-ը։
Ըստ աղբյուրի՝ խոսքը 22-ամյա Էդուարդո Կամավինգայի և 25-ամյա Օրելյեն Չուամենիի մասին է։ Առնե Սլոտը նրանց համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստները իրենց դիրքերում և հույս ունի պայմանագիր կնքել նրանց հետ։
Կամավինգան և Չուամենին միացել են «Ռեալ Մադրիդին» 2022 թվականին։ Օրելյենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, իսկ Էդուարդոյին՝ մինչև 2029 թվականը։