Առաջիկա «Էլ-Կլասիկոյին» նախորդող մամուլի ասուլիսում «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն պատասխանել է «Ատլետիկո Մադրիդից» վերջերս կրած 2-5 հաշվով պարտության մասին հարցին։
Մադրիդյան ակումբը առաջիկա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։ Խաբի Ալոնսոն նշել է իր գոհունակությունը իր թիմի առաջընթացից։
«Այդ դերբին շրջադարձային կետ էր՞։ Այդ ժամանակից ի վեր անցել է մի քանի շաբաթ։ Մենք դասեր ենք քաղել և ավելի ուժեղացել։ Թիմը լավ մարզավիճակում է՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտավոր առումով։ Նման խաղերը միշտ յուրահատուկ են։ Ես կենտրոնացած եմ զարգացման վրա։ Մենք առաջընթաց ենք գրանցում, բայց դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Դեռ հոկտեմբեր է, և գավաթները սկսվում են հանձնվել միայն շատ ավելի ուշ։ Ամենակարևորը հաջորդ խաղն է», – նշել է Ալոնսոն։
Լա Լիգայի շրջանակներում «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա հոկտեմբերի 26-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։