«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում մրցեց «Բրենտֆորդի» հետ և պարտվեց 2-3 հաշվով։
Այս պարտությունը «մերսիսայդցիների» չորրորդն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում և չորրորդը անընդմեջ։ «Լիվերպուլը» նույնքան խաղ է պարտվել նաև ամբողջ նախորդ մրցաշրջանում, որում նվաճել է տիտղոսը։
Հաջորդ տուրում Առնե Սլոտի թիմը կմրցի «Քրիստալ Փելասի» հետ։ Խաղը կկայանա Լիվերպուլում հոկտեմբերի 29-ին։