«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը վերջերս հանդիպել է գործակալ Գորդոն Շտիխի հետ, որը ներկայացնում է «Քրիսթալ Փելասի» կենտրոնական պաշտպան Մարկ Գուեհիին։
Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբը լիովին ներգրավված է 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մրցավազքում, որի պայմանագիրը «Արծիվների» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Մրցավազքում են նաև «Ռեալ Մադրիդը» և «Լիվերպուլը»։
Մարկ Գուեհին «Բավարիայի» թիրախն է, ինչպես նաև «Բորուսիա Դորտմունդի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը։