Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է մոտ ապագայում լքել «Մանչեսթեր Սիթին», ըստ Caught Offside-ի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ՝ «Վեստ Հեմը» և «Ասթոն Վիլան»։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «քաղաքայինների» հետ լրանում է 2027 թվականի ամռանը։
Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիին» է միացել 2023 թվականի ամռանը։