Խաբի Ալոնսո․ «Ես ուզում եմ հաղթել, և որ մարդիկ վայելեն խաղը»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է իր թիմի խաղի մասին «Էլ-Կլասիկոյից» առաջ։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես ենք խաղում, բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ։ Մենք ամուր հիմք ենք կառուցում։ Թիմը հուսալի է, հիմա մենք պետք է հաջորդ քայլը անենք։

«Բարսելոնան» ուժեղ ճնշում է գործադրում՞։ Գլխավորը մենք ենք։ Հետո գալիս է խաղի պլանը, բայց այն միշտ հիմնված է մեր գաղափարի վրա։ Ոչ միայն գնդակի հետ կապված՝ մենք պետք է իմանանք, թե երբ պետք է ճնշում գործադրենք։ Ես ուզում եմ հաղթել, և որ մարդիկ վայելեն խաղը։ Սա յուրահատուկ խաղ է, ամենակարևորը հիմա», – ասել է Ալոնսոն մամուլի ասուլիսում։

Ինը տուրից հետո Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ռեալ Մադրիդը»՝ 24 միավորով։ «Բարսելոնան» երկրորդն է՝ 22 միավորով։