Խաբի Ալոնսոն անդրադարձել է իր թիմի կադրային խնդիրներին

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիսում անդրադարձել է թիմի կադրային իրավիճակին:

«Ես արդեն մեկնարկային կազմ ունեմ մտքումս։ Գրեթե բոլորը, ովքեր չեն խաղացել «Յուվենտուսի» դեմ, վերականգնվել են։ Հավաքականում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները կարող են մեկնարկային կազմում լինել», – լրագրողներին ասել է Ալոնսոն։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ Դին Հոյսենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դանի Կարվախալը և Դանի Սեբալյոսը ապաքինվել են։