Ուսման Դեմբելե. «Նա մի օր կնվաճի «Ոսկե գնդակը»»

ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն մեկնաբանել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի խաղը։

«Նա արժանի է «Ոսկե գնդակին»՝ հաշվի առնելով իր կարիերան։ Նա շատ լավ է սկսել մրցաշրջանը: Նա պարզապես շարունակում է գոլեր խփել։ Նա իմ ընկերն է։

Հուսով եմ՝ Մբապպեն կշարունակի այսպես և մի օր կհաղթի այս հեղինակավոր մրցանակը», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Get French Football News-ը։

Այս մրցաշրջանում 26-ամյա Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

28-ամյա Դեմբելեն «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրն է։