«Մանչեսթեր Սիթիի» ավագ Բերնարդու Սիլվան մեկնաբանել է պաշտպան Ջոն Սթոունսի կարևորությունը թիմի համար։
«Ջոն Սթոունսը մեզ տալիս է այն, ինչ այսօր դժվար է գտնել կենտրոնական պաշտպանի մեջ։ Սա իմ իններորդ մրցաշրջանն է «Մանչեսթեր Սիթիում», և երբ Ջոնը լավ մարզավիճակում է, թիմը միշտ շատ ավելի լավ է խաղում։ Սա պատահական չէ։ Նա յուրահատուկ խաղացող է», – Սիլվայի խոսքերը մեջբերել է լրագրող Ջեք Գոգանը։
Սթոունսը «Մանչեսթեր Սիթիում» է 2016 թվականից։