«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր հիմնական գաղտնիքի մասին, որն օգնում է պահպանել գերազանց ֆիզիկական որակները նույնիսկ 40 տարեկանում։
«Քունը իմ ամենակարևոր գործիքն է։ Ես խստորեն հետևում եմ քնելու և արթնանալու ժամանակացույցին։
Սովորաբար պառկում եմ ժամը 11-ի կամ 12-ի սահմաններում և արթնանում մոտ 8։30-ին։ Սա իմ սովորական ռեժիմն է։
Կարծում եմ՝ դա ամենակարևոր բանն է, որ կա մարդու առողջությունը պահպանելու համար», — նշել է Ռոնալդուն Whoop ընկերության հրապարակած տեսանյութում։