«Սանթոսի» հարձակվող Նեյմարը կարող է շարունակել իր կարիերան MLS-ում։
Diario Sport-ի փոխանցմամբ՝ հարձակվողը կարող է միանալ Լիոնել Մեսսիին և Լուիս Սուարեսին «Ինտեր Մայամիում»՝ մեծացնելու Բրազիլիայի 2026 թվականի Աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու իր հնարավորությունները։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը սկզբում ցանկանում էր վերադառնալ Եվրոպա, սակայն եվրոպական ակումբները ակտիվ հետաքրքրություն չէին ցուցաբերում բրազիլացի ֆուտբոլիստի նկատմամբ։
Նեյմարը վերջին անգամ խաղացել է սեպտեմբերի 14-ին: Այդ ժամանակից ի վեր նա վնասվածք է ստացել և շարունակում է վերականգնվել։