«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հրաժարվել է քննարկել 32-ամյա պաշտպան Հարի Մագուայերի ապագան ակումբում նրա պայմանագրի վերջին վեց ամիսների ընթացքում։
«Մենք շատ գոհ ենք Հարիից։ Բայց հիմա նրա ապագան քննարկելու ժամանակը չէ։ Դա ենթադրում է, որ մենք չափազանց հեռու ենք նայում։
Նա շատ կարևոր է մեզ համար, բայց մենք պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա», – ասել է Ամորիմը Sky Sports-ին։