Իվան Ռակիտիչը կանխատեսել է, թե ինչ հաշիվ կգրանցվի «Էլ-Կլասիկոյում»

«Բարսելոնայի» նախկին խաղացող Իվան Ռակիտիչը կիսվել է առաջիկա «Էլ-Կլասիկոյի» իր կանխատեսմամբ։ «Ռեալ Մադրիդը» տանը կընդունի «Բլաուգրանան» կիրակի՝ հոկտեմբերի 25-ին։ Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։

«Ես կաջակցեմ «Բարսելոնային», բայց հուսով եմ՝ հետաքրքիր ֆուտբոլ կլինի. երկու թիմերն էլ ունեն աշխարհի լավագույն խաղացողներին։ Իմ կանխատեսումը՞։ 3-2՝ «Բարսելոնայի» համար», – հայտնել են իսպանական լրատվամիջոցները Ռակիտիչի մասին, որը կատալոնացիների կազմում խաղացել է 2014-ից 2020 թվականներին։

«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում առաջինն է՝ ինը խաղից հետո վաստակած 24 միավորով, իսկ «Բարսելոնան»՝ 22 միավորով երկրորդը։