«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Բենջամին Շեշկոն բացահայտել է իր օրինակելի կերպարը։
22-ամյա սլովենացին առանձնացրել է Զլատան Իբրահիմովիչին, ով մի ժամանակ նաև խաղացել է «Կարմիր սատանաների» կազմում։
«Իմ ֆուտբոլային կուռքը Իբրահիմովիչն է։ Ես նրան շատ էի դիտում, երբ ավելի երիտասարդ էի։ Նա բացարձակապես ֆանտաստիկ էր։ Այսքանը կարող եմ ասել», – Sky Sports-ին ասել է թանկարժեք մանկունիանցիների ձեռքբերումը։
Բենջամին Շեշկոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել գերմանական «Լայպցիգից» անցյալ ամռանը՝ ավելի քան 75 միլիոն եվրոյի դիմաց։ Նա Ռուբեն Ամորիմի թիմի կազմում ինը խաղում խփել է երկու գոլ՝ բոլոր մրցաշարերում։