«Բարսելոնան» հետաքրքրված է «Հոֆենհայմի» հարձակվողով

«Հոֆենհայմի» հարձակվող Ֆիսնիկ Ասլանին շարունակում է հետաքրքրություն առաջացնել հեղինակավոր եվրոպական ակումբների շրջանում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Բարսելոնան» հետաքրքրված է 23-ամյա ֆուտբոլիստով, որը հաջորդ տարի փնտրում է հարձակվող՝ փոխարինելու Ռոբերտ Լևանդովսկուն:

TBR Football-ի տվյալներով՝ «Բլաուգրանայի» խնդիրը բարդանում է այն փաստով, որ անգլիական ակումբներ «Թոթենհեմը», «Չելսին» և «Ասթոն Վիլան» նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստով:  Ֆիսնիկ Ասլանիի պայմանագրում, ըստ լուրերի, ներառված է հրաժարագնի կետ, որը չի գերազանցում 30 միլիոն եվրոն: