Նոր տեղեկություն Մատեո Կովաչիչի ապագայի վերաբերյալ

Խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը կարող է մոտ ապագայում լքել «Մանչեսթեր Սիթին», ըստ Caught Offside-ի։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու ակումբներ՝ «Վեսթ Հեմը» և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան»։

Մատեոյի գործող պայմանագիրը «քաղաքային» ակումբի հետ լրանում է 2027 թվականի ամռանը։ Կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիին» է միացել 2023 թվականի ամռանը։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։