«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսի համար պայքարի վերաբերյալ իր մտքերով:
Ութ խաղից հետո «Քաղաքայինները» 16 միավորով երկրորդն են՝ զիջելով «Արսենալին» (19) և առաջ անցնելով «Լիվերպուլից» (15):
«Մրցաշրջանի սկզբում մեզ թվում էր, թե թերագնահատել են: Բոլորը խոսում էին միայն «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին: Հաջող խաղերի շարքից հետո բոլորը հասկանում են, որ մեզ չպետք է անտեսել:
Դեռ շատ խաղեր կան առջևում. կարծում եմ՝ մեզ հետաքրքիր մրցաշրջան է սպասվում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել լրագրող Ռոբ Դոուսոնը:
Կիրակի օրը «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում կխաղա «Ասթոն Վիլայի» հետ: