Կիլիան Մբապեն ճանաչվել է Մադրիդի «Ռեալի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հիանալի է կրկին ճանաչվել ամսվա լավագույն խաղացող։ Շատ հանդիպումներում հաղթեցինք ու խփեցինք բազմաթիվ գոլեր։ Շարունակում ենք մեր ուղին և գոհ ենք մեր ելույթներից։ Հուսով եմ՝ նույն ոգով կշարունակենք», — ասել է 26-ամյա հարձակվողը։
Մբապեն սեպտեմբերին «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 6 խաղ և խփել 10 գոլ։ Ֆրանսիացի հարձակվողը նույն մրցանակին էր արժանացել նաև օգոստոսին։