Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է «Լիվերպուլի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է «Լիվերպուլի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, ըստ ակումբի մամուլի ծառայության։

Իտալացին ստացել է ձայների 34 տոկոսը։ Երկրորդ տեղը կիսել են դարպասապահ Ալիսոնը և կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը։

Սեպտեմբերին Կիեզան անցկացրել է 3 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։