«Միլանի» հարձակվող Սանտիագո Խիմենեսը սոցիալական ցանցերում պատմել է, թե ինչպես թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշել խուսափել հանդերձարանում երգ երգելուց՝ իտալական գրանդին միանալուց հետո:
Ֆուտբոլում կա մի ավանդույթ, երբ յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստ պետք է երգ կատարի իր թիմակիցների առջև:
«Մենք մտանք հանդերձարան, և յուրաքանչյուր ֆուտբոլիստի նստատեղին նոր iPhone կար: Մոդրիչը դրանք մեզ նվիրեց: Նա մեզանից յուրաքանչյուրին հեռախոս գնեց: Երգելու փոխարեն՝ նա բոլորիս հեռախոս գնեց», – ասել է Խիմենեսը:
Խորվաթ կիսապաշտպանը միացել է «Միլանին» անցյալ ամռանը: Ֆուտբոլիստի պայմանագիրը «ռոսոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: