Ռաֆինյան կարող է բաց թողնել «Ռեալ Մադրիդի» դեմ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան կարող է բաց թողնել Լա Լիգայի 10-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղը՝ վնասվածքի կրկնության պատճառով, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը երեկ վաղ է ավարտել մարզումը և այսօր բաց է թողել «Բլաուգրանայի» հիմնական խմբի հետ մարզումը։

«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։