«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 2026 թվականին պայմանագիր կնքել երկու նոր կիսապաշտպանների հետ։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է արագություն և մարզականություն հաղորդել իրենց կիսապաշտպանությանը։ Այդ նպատակով «Կարմիր սատանաները» կազմել են վեց ֆուտբոլիստներից բաղկացած ցուցակ, որոնց հետ կարող են պայմանագիր կնքել գալիք տարում, ըստ talkSPORT-ի։
Աղբյուրի համաձայն՝ ցուցակում են Կառլոս Բալեբան (Բրայթոն), Էլիոթ Անդերսոնը (Նոթինգհեմ Ֆորեստ), Ադամ Ուորթոնը (Քրիստալ Փելաս), Անջելո Սթիլլերը (Շտուտգարտ), Քոնոր Գալահերը (Ատլետիկո Մադրիդ) և Անդրեյ Սանտոսը (Չելսի)։
Նշվում է, որ կիսապաշտպաններ Բրունո Ֆերնանդեշին և Կոբի Մայնուն այս ամռանը վաճառելու հնարավորությունը չի բացառվում։