«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել կիրակի օրը կայանալիք Լա Լիգայի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, սակայն թիմի ճամբարում մտահոգություններ են աճում առանցքային ֆուտբոլիստի ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ։
Կատալոնացիները սպասում են թիմի հարձակվող Ռաֆինյայի վերադարձին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել մեկ ամիս։ Բրազիլացին հավանաբար պատրաստ կլինի «Ռեալի» դեմ խաղին։
Այնուամենայնիվ, Ժյուլ Կունդեի մասնակցությունը «Էլ-Կլասիկոյին» կասկածի տակ է։ Diario Sport-ի տվյալներով՝ պաշտպանը չի ժամանել ուրբաթ առավոտյան մարզմանը։ Ֆրանսիացին նաև բաց է թողել երեկվա մարզումը թեթև վնասվածքի պատճառով, և նրա մասնակցությունը «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին կախված կլինի նրա վիճակի զարգացումից։