«Էվերթոնը» քննարկում է «Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը, հայտնում է TeamTalk-ը։
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները քննարկում են 28-ամյա բրազիլացուն 2026 թվականի հունվարին վաճառելու հնարավորությունը։
Ռիչարլիսոնը նախկինում խաղացել է «Էվերթոնի» կազմում 2018-ից 2022 թվականներին։
2025/26 մրցաշրջանում հարձակվողը 13 խաղում խփել է երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։