Բրազիլացի վինգեր Ռաֆինյա Դիասը չի օգնի «Բարսելոնային» «Ռեալ Մադրիդի» դեմ առաջիկա խաղում, ըստ լրագրող Ժերար Ռոմերոյի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաֆինյան այսօր վաղ է լքել «Բարսելոնայի» մարզումը։ Մարզումից առաջ խաղացողն իրեն լավ էր զգում և թույլտվություն էր ստացել մասնակցելու առաջիկա «Էլ Կլասիկոյին», սակայն վերջին մարզման ժամանակ նա լրացուցիչ խնդիրներ է ունեցել։
10-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև խաղը կկայանա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին։ Մրցավարի սուլիչը կհնչի Երևանի ժամանակով ժամը 19:15-ին