Հայտնի է «Լիվերպուլի» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Ֆեդերիկո Կիեզան ճանաչվել է «Լիվերպուլի» սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մերսիսայդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալացի հարձակվողը հավաքել է երկրպագուների ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Ռայան Գրավենբերխից և Ալիսոն Բեկերից։

«Հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին։ Շնորհակալ եմ երկրպագուներին նման աջակցության համար», — ասել է Կիեզան։

27-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին անցկացրել է 3 հանդիպում՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։