Իկեր Կասիլյասը՝ իր և Ժոզե Մոուրինյոյի միջև հարաբերությունների մասին

«Ռեալ Մադրիդի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը անդրադարձել է պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ «Ռեալ Մադրիդում» անցկացրած ժամանակին։

«Ոմանք ասում են, որ մենք ատում ենք միմյանց։ Բայց ժամանակի ընթացքում վերաբերմունքը փոխվում է։ Մենք ունեինք ատելության և սիրո միջև հարաբերություններ։

Դա նման է 20 տարի առաջ մի աղջկա հետ հարաբերությունների։ Որոշ ժամանակ անց դու նրան բոլորովին այլ կերպ ես նայում։ Դա հիանալի ժամանակ էր «Ռեալ Մադրիդում», ակումբը ամեն ինչից վեր», – մեկնաբանել է դարպասապահը Bajo Los Palos by Flexicar փոդքասթում։ Կասիլյասը խաղացել է «Ռեալ Մադրիդում» 1998-ից 2015 թվականներին։