Դայո Ուպամեկանոն կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի

«Չելսին» միացել է «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի համար պայքարին:

Ինչպես հայտնում է Bild-ը՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Ինտերը» և «Ռեալ Մադրիդը»։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը գնահատում է 60 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, կա ռիսկ, որ Ուպամեկանոն կարող է անվճար լքել «Բավարիան» 2026 թվականի ամռանը՝ պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով։

Այս մրցաշրջանում «Բավարիայի» պաշտպանը մասնակցել է 16 խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում: