Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում 1-1 հաշիվը գրանցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ արտագնա խաղում:
Առավելությամբ անցկացրած խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմն առաջինը գոլ բաց թողեց. 38-րդ րոպեին տանտերերն առաջին հարվածը կատարեցին, «Նոայի» դարպասը գրավեց նիգերիացի հարձակվող Մանդեյ Էտիմը, 73-րդ րոպեին հայկական թիմից պատասխան գոլը խփեց փոխարինման դուրս եկած բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը, որը գլխի հարվածով աչքի ընկավ:
Այլ ադրյուքններ․
«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) – «Նոա» (Հայաստան) 1-1
«Սիգմա» (Չեխիա) – «Ռակուվ» (Լեհաստան) 1-1
«Սամսունսփոր» (Թուրքիա) – «Դինամո Կիև» (Ուկրաինա) 3-0
«Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) 0-1
«Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Լեխ Պոզնան» (Լեհաստան) 2-1
«Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա) – «Ցելյե» (Սլովենիա) 0-2
«Համրուն Սպարտանս» (Մալթա) – «Լոզան» (Շվեյցարիա) 0-1