Լիոնել Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ

«Ինտեր Մայամին» պաշտոնապես հայտարարել է, որ երկարաձգել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագիրը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 38-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, մինչդեռ նախորդը ավարտվելու էր 2025-ի դեկտեմբերի 31-ին։

Մեսսին ամերիկյան ակումբին միացել էր 2023-ի հուլիսին և թիմի հետ արդեն նվաճել է Լիգայի գավաթը (2023) և MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնությունը (2024)։ Ավելի վաղ նա նշել էր, որ «Ինտեր Մայամին» կլինի իր կարիերայի վերջին ակումբը։