Խաբի Ալոնսոն ցանկանում է իր թիմում տեսնել «Յուվենտուսի» ֆուտբոլիստին

TuttoMercatoWeb-ի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հարձակվողական կիսապաշտպան Քենան Յիլդիզի հետ։

Հեղինակավոր ֆուտբոլային գործակալ Ջովանի Բրանչինին մեկնաբանել է այս հարցը։ Նա տեղեկություններ ունի, որ Ալոնսոն շատ է սիրում Յիլդիզին։

«Խաբի Ալոնսոն կթողնի Յիլդիզի համար ցանկացած մեկին, բացի Մբապեից։ «Յուվենտուսը» նրա համար հիմա կպահանջի 100 միլիոն եվրո», – ասել է Բրանչինին։

2024/2025 մրցաշրջանի 10 պաշտոնական խաղերում Քենան Յիլդիզը խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։