Ռաուլը խոսել է Լամին Յամալի մասին

«Ռեալ Մադրիդի» նախկին ավագ Ռաուլ Գոնսալեսը խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին:

«Նա հիանալի խաղացող է, որը կոտրում է արգելքները: Խաղադաշտում Յամալը անում է այն, ինչին շատ քչերն են հասել: Նա շատ երիտասարդ է, և հիմա նա պետք է ամրապնդի այս ամենը: Կարծում եմ, որ նա կարող է դառնալ շատ կարևոր խաղացող ինչպես իր ակումբի, այնպես էլ Իսպանիայի հավաքականի համար», – Ռաուլի խոսքերն է մեջբերում Infobae-ն: