Լա Լիգան հայց կներկայացնի Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ

Լա լիգան պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ ընդդեմ Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի, հայտնում է Diario.AS-ը:

Պատճառը տարբեր թիմերի այն խաղացողների բողոքն է, որոնք Իսպանիայի առաջնության հանդիպումների մեկնարկային վայրկյաններին չեն խաղացել՝ այդպիսով արտահայտելով իրենց վրդովմունքը:

Խնդիրն առաջացել է, երբ Լա լիգան որոշել էր «Բարսելոնայի» և «Վիլյառեալի» միջև դեկտեմբերին կայանալիք հանդիպումն անցկացնել Մայամիում: Մասշտաբային բողոքներից հետո լիգան չեղարկել էր որոշումը և վերոնշյալ խաղը կկայանա Իսպանիայում: