Լուիշ Ֆիգուն կարծում է, որ սպասվող «Էլ-Կլասիկոյում» կհաղթի «Ռեալը»

«Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն կիսվել է Լա Լիգայի 10-րդ տուրում երկու թիմերի միջև կայանալիք դիմակայության վերաբերյալ իր սպասելիքներով։

Մասնագետը կարծում է, որ «Ռեալը» կհաղթի մրցակցին, որի վերջնական հաշիվը կլինի 3-1։

«Նրանք խաղում են տանը, և դա միշտ էլ կարևոր է։ Դա նաև լավ, զվարճալի խաղ է՝ գոլերով։ Եթե «Ռեալ Մադրիդը» կենտրոնանա անցյալ տարվա իրադարձությունների վրա, նրանք դա կօգտագործեն որպես մոտիվացիա», – Ֆիգոյի խոսքերն է մեջբերում Betfair-ը։ «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին «Սանտիագո Բեռնաբեուում»։

Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 19:15-ին։